06 09 2018

ՀՀԿ անդամ տնօրենները խիստ անհանգիստ են․ «Փաստ»

ՀՀԿ անդամ տնօրենները խիստ անհանգիստ են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լարված են հատկապես մայրաքաղաքի դպրոցների տնօրենները: Ինչպես հայտնի է, որոշ դպրոցներում արդեն իսկ հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր, մի քանի դպրոցների տնօրեններ հրաժարական են տվել: Սակայն մեծ մասը շարունակում է աշխատել, սակայն մասնավորաբար ՀՀԿ անդամ տնօրենները խիստ անհանգիստ են:

«Փաստի» տեղեկություններով, նրանցից մի քանիսն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ առնչություն ունեցող անձանց հետ՝ մի քանի նպատակով. նախ՝ փորձել հասկանալ, թե որքանով են սև ու մութ ամպերը պտտվում նաև իրենց գլխին, և երկրորդ՝ հավատարմության երդում տալ նոր իշխանություններին և շարունակել պաշտոնավարել «նոր ժամանակների» պահանջների հանգվույն:

Իսկ նման անհանգստության պատճառն առաջին հերթին այն է, որ ընդամենը տասնյոթ օրից տեղի կունենան Երևանի ավագանու, ապա և՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրություններ, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանում ևս կիրականացվի իշխանափոխություն:

Եվ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացն իր շարունակությունը կստանա նաև դպրոցներում: Սա չի կարող չանհանգստացնել տնօրեններին, իսկ թե ինչ կտան «լոբբիստական» աշխատանքները, ժամանակը ցույց կտա: Թեպետ, որոշ տնօրեններ այս օրերին նաև բողոքում են, թե «շատ պետքներս է, սիմվոլիկ աշխատավարձով աշխատում ենք, պիտի խնդրեն, որ շարունակենք աշխատել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ