31 08 2018

Արսեն Թորոսյանն աչք է փակում հոգեբուժարանի տնօրենի ապօրինությունների վրա. «Իրավունք»

Արսեն Թորոսյանն աչք է փակում հոգեբուժարանի տնօրենի ապօրինությունների վրա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների վերակազմակերպման արդյունքում ստեղծված Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում իսկական գժանոց է տիրում: Սակայն խնդիրը կապված է ոչ թե հիվանդների, այլ ղեկավարության հետ:

Մամուլում վերջերս շատ է խոսվել աշխատողների նկատմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի վատ պահվածքի մասին: Մինչդեռ այդ ամենից տեղյակ լինելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աչք է փակում, իսկ աշխատանքային մթնոլորտը կենտրոնում գնալով ավելի ու ավելի անտանելի է դառնում:

Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, հոգեբուժարանի կոլեկտիվը ահ ու սարսափի մեջ է, իսկ նոր ղեկավարությունն իրեն զգում է այնպես, ինչպես Հիտլերը ֆաշիստական Գերմանիայում: Գուցեև այս ամենն արժանահավատ չթվար, եթե «Իրավունքի» ձեռքում չհայտնվեր մի տեսանյութ, որտեղ Ն. Վանեսյանը վատ խոսքեր է հնչեցնում աշխատողների հասցեին, ապա հրում նրանցից մեկին: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ աշխատողը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն Ն. Վանեսյանը սկսում է բրդբրդել և բղավել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ