16 08 2018

Դատավորները վրդովված են Ազարյանի դեմ սկսված արշավից․ «Հրապարակ»

Դատավորները վրդովված են Ազարյանի դեմ սկսված արշավից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատական համակարգում մի կողմից վրդովված են, մյուս կողմից սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։

Հիշեցնենք, որ  նա այն դատավորն է, ով բաց թողեց Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախկին նախագահի անձեռնմխելիությունը որպես հիմք մատնանշելով։ Դատավորները վրդովված են, որ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արձակուրդ է գնացել՝ այս ծանր գործի բեռը թողնելով Ազարյանի վրա։ Նաև կարծում են, որ իր տեղում չէ Դատավորների միությունը՝ նախագահ Երվանդ Խունդկարյանի ղեկավարությամբ, որը որոշում կայացրած դատավորին պաշտպանելու ուղղությամբ ոչ մի քայլ չի անում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ