15 08 2018

Ի՞նչ սպասել քաղաքացիներից առաջիկա հանրահավաքին․ «Ժողովուրդ»

Ի՞նչ սպասել քաղաքացիներից առաջիկա հանրահավաքին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին տեղեկության հրապարակումից հետո քաղաքացիները սկսել են շատ ակտիվ նախապատրաստվել դրան:

Մասնավորապես քաղաքացիներից շատերը վարչապետ Փաշինյանին ուղղված նամակներ են պատրաստել և նրանք ձգտելու են այդ օրը նամակները փոխանցել նրան: Ենթադրվում է՝ այդ նամակներում մեծամասամբ անձնական խնդրանքներ են լինելու, և ակնկալիքներ, որ Փաշինյանը կլուծի իրենց խնդիրները: Բացի այդ` արդեն իսկ ինքնաբուխ ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք այդ օրը պետք է տարբեր վայրերից երթով հասնեն հրապարակ՝ միանալու հանրահավաքի մասնակիցների հոծ բազմությանը»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ