14 08 2018

Բունտ է հասունանում․ կալանավորները հացադուլ են հայտարարել․ «Ժողովուրդ»

Բունտ է հասունանում․ կալանավորները հացադուլ են հայտարարել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Արդեն հայտնել էինք, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորնե­րը պահանջում են իրենց դեմ հարուց­ված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակել:

Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինք­նասպան է լինում: Մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ասել է թե, դատա­պարտյալներն ու կալանավորները հա­ցադուլ, ջրադուլ, ինքնավնասում կա­տարելուց հետո ավելի ծանր մեթոդնե­րի են դիմել՝ ինքնասպան են եղել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ