28 07 2018

ՕԵԿ-ի հնարավոր քվեները գնահատվում են 1 տոկոս. «Փաստ»

ՕԵԿ-ի հնարավոր քվեները գնահատվում են 1 տոկոս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ չափազանց մեծ ակտիվություն է դրսևորում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Մասնավորաբար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հիմնավորապես «տնավորվել» է Ֆեյսբուքում, տարբեր հարցազրույցներ է տալիս:

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դեռևս չի կարողանում կողմնորոշվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առումով: Մասնավորաբար, Բաղդասարյանը փորձում է հասկանալ, թե որքան է այս պահին իրենց իրական վարկանիշը:

«Փաստին» հասած տեղեկություններով՝ այս օրերին մի քանի անկախ սոցիոլոգիական կազմակերպություններ հարցումներ են անցկացրել մայրաքաղաքում: Ըստ այդմ, օրինակ՝ ՕԵԿ-ի հնարավոր քվեները մայրաքաղաքում գնահատվում են մոտավորապես 1–1.2 տոկոսի սահմաններում: Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք այդ տվյալները հասե՞լ են «Օրինաց երկրի» ղեկավարին, թե՞ ոչ, սակայն նա, կարծես, հակված է առայժմ ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:

Փաստը մնում է փաստ, որ տարեցտարի ՕԵԿ-ն ավելի ու ավելի քիչ ձայներ է ստանում: Ի մասնավորի, 2009թ. ավագանու ընտրություններին ստացել են 20.000 քվե, 2013 թվականին՝ մոտ 15.000, իսկ 2017-ին ընդհանրապես չեն էլ մասնակցել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ