25  05  2016

«Ընթերցման օլիմպիադայի» գաղափարը՝ գերմանական, համն ու հոտը՝ հայկական. մրցանակաբաշխություն



Մայիսի 25-ին տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա 2016»-ի մրցանակաբաշխությունը: Արդեն 4-րդ անգամ անցկացվող օլիմպիադային մասկակցել են հանրապետության հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Այն կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների և «Անտարես» հրատարակչության համատեղ ջանքերով: Այս տարի հաղթող ճանաչվեցին Կապանի թիվ 7 դպրոցից Մարի Բադալյանը/առաջին տեղ/, Վաչե Թանանյանը/ Իջևանի թիվ 3 դպրոց, երկրորդ տեղ/ և ժաննա Բալյանը /երրորդ տեղ, Երևանի Պուշկինի անվան դպրոցից/: Բացի հաղթողներից, մրցանակներ, պարգևներ ու դիպլոմներ տրվեցին բազմաթիվ այլ մասնակիցների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ