22  03  2016

Հայաստանյան բուհերի շուրջ 800 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի



Հայաստանի մի շարք բուհերի 794 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի: Մարտի 22-ին ուսանողներին տրվեցին համապատասխան հավաստագրերը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ընդգծեց՝ արվում է հնարավորը, որ արժանավոր բոլոր ուսանողները, անկախ սոցիալական վիճակից, կարողանան գիտելիք ստանալ: 2011 թվականից ի վեր ՀՀ Կառավարության և Կրթության ու գիտության նախարարության օժանդակությամբ իրականացվող այս ծրագրի շնորհիվ փոխհատուցում են ստացել շուրջ 5 000 ուսանողներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ