14  01  2016

Ուսումնական արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգվեցին



ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջարկեց երկարաձգել ձմեռային արձակուրդները դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ևս մեկ շաբաթով: Մուրադյանը դա մեկնաբանեց այն հանգամանքով, որ սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվածների 80 տոկոսը երեխաներ են:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրթության և գիտության նախարարությանը հանձնարարեց հարցը կարգավորել:

Հիշեցնենք, որ ձմերային արձակուրդներն արդեն մեկ անգամ հետաձգվել էին մինչև հունվարի 18-ը:

Հավելենք, որ սուր շնչառական հիվանդություններից կան մահվան դեպքեր, առողջապահության նախարարությունը, սակայն, վստահեցնում է, որ համաճարակ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ