19  02  2020

50 000 գիրք․ ԿԳՍՄՆ նվերը՝ դպրոցների գրադարաններին

50 000 գիրք․ ԿԳՍՄՆ նվերը՝ դպրոցների գրադարաններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր (50,000 գիրք), այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը։

Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):

Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ: Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ