13 12 2019

Հնարավոր է, որ դպրոցական առարկաների բովանդակությունը փոխվի. փոխնախարար



Դպրոցական ծրագրում առարկաների միավորումներ լինեն: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը. «Հնարավոր է, որ առարկաների բովանդակությունը փոխվի, և ես կարող եմ բերել ինֆորմատիկա առարկայի օրինակը: Մենք այսօր ասում ենք, որ ուզում ենք դառնալ բարձր տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող պետություն, բայց ինֆորմատիա առարկան ամենևին դրան չի նպաստում և ներկայիս ծրագրի շրջանակներում տիխնիակական գիտելիքներ են տալիս: Ինֆորմատիկա առարկան պետք է միտված լինի առավել մանրամասն մասնագիտական գիտելիքի, հմտության և կարողությունների ձևավորմանը»:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ դպրոցներում աշակերտները կանցնեն նաև առողջ ապրելակերպ. «Շատ ենք խոսում օրինակ՝ առողջ ապրելակերպի մասին, որոը շատ կարևոր թեմա է, և պետք է ամենատարբեր ձևերով այն բացվի: Առողջ ապրելակերը կանցկացվի «Ես և ծրջակա միջավայրը» առարկայի շրջանակերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ