22  11  2019

Բրյուսելում ևս ՀՅԴ-ական պահանջել են ԿԳՄՍՆ հրաժարականը

Բրյուսելում ևս ՀՅԴ-ական պահանջել են ԿԳՄՍՆ հրաժարականը

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը Բրյուսելում «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով և «Կա միայն մեկ դաշնակցություն» պաստառներով պահանջել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը նրա այցի ընթացքում։

Նախարարին մոտենալով՝ երիտասարդներն ասել են, որ կա միայն մեկ դաշնակցություն։«Նաև ուզում էինք ասել, որ դեմ ենք Ձեր վարած ապազգային քաղաքականությանը: Ի պատասխան երիտասարդի խոսքին՝ նախարարն ասել է. «Գիտեմ Ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին, բայց իմինի մասին՝ ոչ»:

Նախարարն առաջարկել է քննարկում կազմակերպել, սակայն երիտասարդները մերժել են այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ