19  11  2019

Աշխատաժողով՝ նախնական և միջին մասնագիտական ուսուցման վերաբերյալ

Աշխատաժողով՝ նախնական և միջին մասնագիտական ուսուցման վերաբերյալ

Կկայանա աշխատաժողով՝ Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՆՄԿՈՒ) ռազմավարական նպատակները և ցուցանիշները Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) միջազգային չափանիշներին համահունչ դարձնելու արդյունքների վերաբերյալ:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա.Ուդումյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գ.Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, ԱՄԿ-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Մ.Պուշկին (Մոսկվա, ՌԴ), «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Ց.Դրագուտան /ԱՄԿ, Ժնև/:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ