11  11  2019

Շիրակի պետհամալսարանի ՈւԽ-ն սատարում է բողոքող ուսանողների շարժմանը

Շիրակի պետհամալսարանի ՈւԽ-ն սատարում է բողոքող ուսանողների շարժմանը

Շիրակի պետական համալսարանի ՈւԽ-ն հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կապված ՀՀ տարբեր բուհերում բողոքի ակցիաների հետ, որոնք տեղի են ունենում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հաստատման դեմ, ըստ որի «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները դառնում են ոչ պարտադիր, հայտնում է, որ՝

1. ՇՊՀ ՈւԽ-ը դեմ է այդ օրենքի նախագծին և գտնում է սխալ, որ այդ առարկաները չլինեն պարտադիր բուհերում,

2. ՇՊՀ ՈւԽ-ը դեմ է որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր բյուջեից գումար տրամադրի կասկածելի բովանդակությամբ ներկայացումներ և ֆիլմեր բեմադրելու և նկարահանելու համար:

3. ՇՊՀ ՈւԽ-ը չի հանդիսանում բողոքի ակցիաների կազմակերպիչ կողմ, բայց սատարում է յուրաքանչյուր ուսանողի կամքի ազատ արտահայտմանը և խստորեն դատապարտում է որևէ դասախոսի կամ վարչական աշխատակցի ճնշման փորձերը ուսանողի կամքի ազատ դրսևորմանը։

Հ․Գ․ ՇՊՀ ՈւԽ-ը իր առաջիկա նախագահության նիստից հետո նամակ կհղի ՀՀ ԿԳՄՍ նախարարին, որպեսզի վերանայեն վերոնշյալ որոշումները

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ