05 11 2019

2020թ․ կնորոգվի 8 քոլեջ և ուսումնարան․ ԿԳՍՄՆ

2020թ․ կնորոգվի 8 քոլեջ և ուսումնարան․ ԿԳՍՄՆ

2020 թվականի  պետական բյուջեից  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հաստատություններն են`

1.Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ

2. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

3. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

4. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

5. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

6. Նոյեմբերյանի պետական քոլեջ

7. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ

8. Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան:

Վերանորոգման ծրագրում ընդգրկված մարզային հասատատությունները հիմնականում գյուղատնեսական ուղղվածություն ունեն` հաշվի առնելով նշված ոլրոտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գերակայությունը:

Տեղեկացնենք, որ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրով ֆինանսական հատկացումները 2020 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացել են, որը պայմանավորված է ոլորտում ուսանողների թվի մոտ 6500-ով ավելացմամբ, ինչպես նաև իրականացվող կապիտալ շինարարության ծավալների աճով:

Հիշեցնենք, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է նաև  22 մարզային հանրակրթական դպրոցների հիմնանորոգում և վերակառուցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ