05 10 2019

Ուսուցիչը, դպրոցը պետք է գալիք սերնդին պատրաստեն թռիչքի. Նիկոլ Փաշինյան

Ուսուցիչը, դպրոցը պետք է գալիք սերնդին պատրաստեն թռիչքի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ  նոր Հայաստանում կարեւորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է:

Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջեւ պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու,  այլ պետք է գալիք սերունդին պատրաստեն թռիչքի` շատ ավելի  բարձր նպատակների եւ արդյունքների հասնելու, Հայաստանի վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Դա նշանակում է, որ նաեւ ձեզանից ու  ձեր պատասխանատու աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը:

Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կառավարությունն ուշադրության կենտրոնում պետք է պահի կրթության ոլորտը, կրթության որակի շարունակական բարձրացման հարցը:    Սիրելի՛ ուսուցիչներ,

մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, երջանկություն եւ աշխատանքային բազում հաջողություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ