23 09 2019

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների. ՔԻՊ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների. ՔԻՊ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը։

Հայտարարությունում ասվում է․

«Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին, կրթության ոլորտի պատասխանատուներին պաշտպանել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի զանգվածային իրավախախտումների արդյունքում ոտնահարվող ՀՀ  օրենքները, ՀՀ քաղաքացու եւ մարդու իրավունքները։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաեւ կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպան համայնքին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ Հայաստանի բուհերին վեր կանգնել քաղաքական կոնյուկտուրայից եւ պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների զանգվածաբար խախտվող իրավունքները, ինչի մասին հրապարակումներ են եղել նաեւ տպագիր եւ էլեկտրոնային մամուլում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ