18  09  2019

Լայնամասշտաբ արտագրություն․ ԲՈԿ նախագահը՝ ռեկտորի ատենախոսության մասին

Լայնամասշտաբ արտագրություն․ ԲՈԿ նախագահը՝ ռեկտորի ատենախոսության մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության հարցին։

«Վերջին 1 տարվա մեջ նա միակ մարդը չէ, որի դեպքում այդպիսի խնդիր եղել է, ես անցած տարի հայտարարել եմ, որ 2 ռեկտոր իրենց ատենախոսության մեջ ունեն խնդիր, այդ 2 ռեկտորները շատ արագ դիմում գրեցին, գնացին եւ հանրությունը չիմացավ, թե ում մասին է խոսքը։ Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, ոչ թե շոու սարքելու նպատակով, իսկ Ռուբեն Հայրապետյանի պարագայում եղավ 2 կողմերի բախում, եղել էին մրցույթներ, որոշ դասախոսներ աշխատանքից զրկվելու  վտանգի տակ էին, այդ ամենի արդյունքում եղավ այն, ինչ եղավ»,–նշեց նա։

Գոգյանը նշեց, որ հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ լայնածավալ արտագրություն է առկա ատենախոսության մեջ. «Արտագրության ծավալը մեծ է,  իմ համար անհասկանալի է, թե դա հերքելու եւ տեխնիկական անվանելու խնդիրը որն է, քանի որ ցանկացած արտագրած տեքստ կարելի է ասել, որ հղումը մոռացել է։ Լայնամասշտաբ արտագրություն է, որովհետև գիտական մեթոդի այն մոդելը, որ ինքն օգտագործել է սոցիոլոգիական հարցումների ժամանակ նա փոխառել է այլ աշխատանքից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ