30  08  2019

ՀՊՏՀ ուսանողները Դիանա Գալոյանի աշխատություններում արտագրություն են բացահայտել

ՀՊՏՀ ուսանողները Դիանա Գալոյանի աշխատություններում արտագրություն են բացահայտել

ՀՊՏՀ ուսանողները նամակ են հղել նախարար Արայիկ Հարությունյանին` նշելով, որ երկու օրվա ընթացքում մւսումնասիրելով ռեկտորի ժ/պ Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել են ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։

«Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչման համար: Ի դեպ, եթե պարոն Հայրապետյանին մեղադրում էին հին համակարգում որոշ թարգմանված հատվածներին հղումները բաց թողնելու մեջ, ապա  այս դեպքում գործ ունենք մկնիկի 4 հարվածով կատարված copy paste-երի հետ՝ նույն լեզվով։

Տիկին Գալոյանը շտապել էր հեռացնել իր գիտական աշխատանքների ցանկը համալսարանի կայքից, սակայն մենք համացանցից կարողացանք գտնել դրանց մի մասը և անցնել գործի։

Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղքը չի եղել։ Եվ դրա համար այս պահին հրապարակում ենք միայն 3 դեպք՝արդեն իսկ բացահայտված տասնյակ դեպքերից։ Համոզված ենք, որ այս անհասկանալի հիմքով ամեն շաբաթ նոր ռեկտոր փոխելու փոխարեն, պետք է ավելի խորքային մոտենալ հարցին․հայտարարել, որ դա համակարգային խնդիր է եղել, նաև վստահել բոլորիս, որ այդ վատ համակարգում Ռ. Հայրապետյանը լավագույնն է եղել բոլոր առումներով։

Պարոն նախարար, մենք Ձեզ ճանաչում և հարգում ենք նախևառաջ պարոն Հայրապետյանի շնորհիվ, լիովին վստահում ենք նրան և հետևաբար հավատացել ենք նաև Ձեզ։ Համոզված ենք նաև, որ միայն իմաստուն մարդիկ են ունակ վերանայել սեփական որոշումները։ Խնդրում ենք մի՛ կոտրեք մեզ, մեր հիասթափությունը շատ մեծ է լինելու, լսե՛ք մեր ձայնը, ընդունեք, որ բոլորի մոտ են նման խնդիրներ բացահայտվելու և հետ բերեք Ռ. Հայրապետյանին։ Մենք մեծ հույս ունենք, որ պարոն Հայրապետյանը դեռևս վերջնականապես հիասթափված չէ, և կհամաձայնվի հետ վերադառնալ։ Խնդրում ենք նաև բավարարվել ուղարկվող այս մի քանի փաստերով, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել այս տհաճ գործը և պարզապես վառենք ու դեն նետենք մնացած բոլոր փաստերը՝ ավելի չվնասելով տիկին Գալոյանին»,- նշվում է նամակում։

Դեպք 1-ի հղումներ https://bit.ly/30MDM90  https://bit.ly/2ZHCNFS

Դեպք 2-ի հղումներ https://bit.ly/30Jsjah  https://bit.ly/2LguFXE

Դեպք 3-ի հղումներ https://bit.ly/2NBgSxD  https://bit.ly/30JTVfb

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ