28  08  2019

Կրթության ոլորտում հներից ազատվելու մոտեցումը չի աշխատում. Սերոբ Խաչատրյան



«Ես նորմալ էի համարում Սպորտի և երտասարդության նախարարարությունների 

միություն կամ ԿԳՆ-ին կամ Մշակույթի նախարարությանը, բայց դեմ եմ Կրթության և Մշակույթի նախարարությունների միավորմանը, որովհետև առանց այն էլ կրթության համակարգը  բավական ծանրաբեռնված է և հիմա համադրելով և բերելով մշակութային քաղաքականությանը շատ դժվար է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա նշեց, որ դժվար է լինելու երկու ոլորտները մեկ մարդու կողմից արդյունավետ կառավարելը, դրա համար նախարարության  աշխատանքը այդ իմասոտվ կարող  է դանդաղել և արդեն այդ դանդաղության նշանները տեսնում ենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ