26 06 2019

Մանկապարտեզների երկարօրյա խմբերը կարող են վճարովի դառնալ

Մանկապարտեզների երկարօրյա խմբերը կարող են վճարովի դառնալ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը։ Նա գրում է․

«Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը: Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավելի մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը: Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանկապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ