02 06 2019

9-րդ դասարանցիները հունիսի 3-ին կարող են բողոքարկել քննության արդյունքները

9-րդ դասարանցիները հունիսի 3-ին կարող են բողոքարկել քննության արդյունքները

9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) հունիսի 2-ին արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։

Այս մասին տեղեկացնում են Գնահատման թեստավորման կենտրոնից:

Նշվում է նաև, որ գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել հունիսի 2֊ին կամ հունիսի 3֊ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ