27 05 2019

ԲՈԿ-ը չի ուզում անցյալը փորփրել, բայց եթե գրավոր դիմում լինի, ընթացք կտա



Արտահերթ նիստի նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով Գիտության, կրթության մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի գրագողությունների թեմայով կազմակերպած քննարկմանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ օրակարգում ներկայացված էր, որ քննվելու է դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հարցը, որը Գոգյանը որակել էր որպես գրագողություն: Գոգյանը նշեց, որ ինքը չի բացառում, որ քաղաքական ենթատեքստ լինի, բայց ինքը քաղաքականացված անձ չէ:

Ալեքսանդր Ազարյանը պատասխանել է գրագողության մեղադրանքներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ