21 03 2019

Կառավարության որոշմամբ, քոլեջները միավորվեցին

Կառավարության որոշմամբ, քոլեջները միավորվեցին

ՀՀ կառավարության որոշմամբ, «Բերդի պետական քոլեջ» և «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլվում են և դառնում «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ»։

Համաձայն հիմնավորման, «Բերդի արհեստագործական պետական ուսումնարանն» աշխատում է գերբեռնված, ինչի պատճառով հաստատությունում ներդնելու հնարավորություն չկա։

Միավորման արդյունքում «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները՝ հնարավորություն ընձեռնելով պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ:

Դասախոսական կազմի փոփոխությունները պայմանավորված կլինի նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ