31 01 2019

Արարատյան Հայրապետական թեմը՝ ԿԳՆ-ի և քահանայի միջև տեղի ունեցածի մասին

Արարատյան Հայրապետական թեմը՝ ԿԳՆ-ի և քահանայի միջև տեղի ունեցածի մասին

Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել հունվարի 25-ին Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ։

«Նախարարի այցի ընթացքում դպրոցում տեղի է ունեցել ոչ ցանկալի միջադեպ, որը ստացել է հանրային լայն հնչեղություն հուզական որոշակի դրսևորումներով: Կարծում ենք` կարիք և իմաստ չունի հարցի շահարկումը:

Օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ Կառավարության և Հայոց Եկեղեցու ներկայացուցիչների ներգրավմամբ: Լիահույս ենք, որ, Եկեղեցու և պետության  համագործակցության զորացման առաջնահերթություններից ելնելով, առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ ի նպաստ մեր ժողովրդի ազգային, հոգևոր կյանքի պայծառության»,- ասվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ