08 11 2018

Դպրոց է փակվում նաև Նոր Հայաստանում

Դպրոց է փակվում նաև Նոր Հայաստանում

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը միանում է նույն մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին։ Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրեց նոյեմբերի 8-ի նիստում։

Որոշումը գործադիրը բացատրում է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազմամբ և շենքի օպտիմալ օգտագործմամբ:

Տաշտունի հիմնական դպրոցում 2017 թվականի սեպտեմբեր 1-ից դասարաններ չեն կոմպլեկտավորվել՝ աշակերտներ չլինելու պատճառով: Դպրոցի լուծարման արդյունքում պետությունը կխնայի 19.0 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ