07  11  2018

ՀՀ պետական բուհերի՝ թափուր մնացած տեղերը

ՀՀ պետական բուհերի՝ թափուր մնացած տեղերը

Հայաստանում կտրուկ նվազել է բուհ դիմորդների թիվը։ 2017-ին կար 9737 դիմորդ, 2018-ին՝ 5456 դիմորդ։ Նրանցից 4616-ն ընդունվեց առաջին փուլում։ Իսկ բուհերում առկա տեղերը 21 հազարն են։

Ուսանողների թիվը նվազել է մի շարք պատճառներով, որոնցից առաջին տեղում 12-ամյա կրթության անցումն էր․ համալսարանի փոխարեն դեռ գնում են դպրոց։ Հաջորդ՝ 2019 թվականից սկսած՝ կավելանա դիմորդների թիվը, սակայն չի գա նախկին տեսքին, քանի որ բացի 12-ամյա կրթությունից, ուսանողների թվի նվազման վրա ազդում են այլ գործոններ ևս՝ միջին մասնագիտական հաստատություններ դիմումների ավելացում, արտագաղթ, բանակում ծառայությունից հետո ուսման չշարունակում և այլն։

Ի՞նչ ունենք այս պահին․ ներկայացնում ենք, թե մինչ լրացուցիչ քննությունները որքա՞ն թափուր տեղեր կային ՀՀ պետական բուհերում։ Աղյուսակների թվային հատվածներում ներկայացված են առաջին մասում՝ մասնագիտությունների համալրված տեղերը, երկրորդում՝ թափուր տեղերը, երրորդում՝ ուսման վարձի չափը։

Նշենք, որ բաժինները, որոնք ամբողջությամբ համալրված են, չեն ներառվել ցանկում։

 

Երևանի Պետական համալսարան

 

Երևանի Պետական համալսարան

 

Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Մաթեմատիկա 15 45 430
Մեխանիկա 1 14 430
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա 33 27 540
Ֆիզիկա 1 39 430
Միջուկային ռեակտորների ֆիզիկա 1 14 430
Ռադիոֆիզիկա 7 33 430
Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա 0 14 430
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում 1 15 430
Քիմիա 1 24 430
Սննդի անվտանգություն 1 24 430
Ֆարմացիա 5 55 540
Կենսաբանություն 18 32 430
Կենսաքիմիա 17 18 430
Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա 0 30 430
Աշխարհագրություն 10 50 430
Երկրաբանություն 3 37 430
Սերվիս 40 35 540
Քարտեզագրություն և կադաստրային գործ 30 10 430
Պատմություն 23 37 430
Արվեստաբանություն 10 30 430
Մշակութաբանություն 27 13 430
Կովկասագիտություն 17 23 430
Միջազգային հարաբերություններ 87 53 650
Քաղաքագիտություն 2 68 600

Հանրային կառավարում

 

27 48 650
Տնտեսագիտություն 12 108 650
Կառավարում (ըստ ոլորտի) 54 16 650
Ֆինանսներ (ըստ ոլորտի) 33 37 650
Փիլիսոփայություն 12 28 430
Հոգեբանություն 44 26 540
Սոցիոլոգիա 3 37 490
Սոցիալական աշխատանք 15 55 540
Հայոց լեզու և գրականություն 25 85 430
Սոցիալական մանկավարժություն 23 17 430
Լրագրություն 44 26 430
Ռուսաց լեզու և գրականություն 5 30 430
Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու 3 32 430
Անգլերեն լեզու և գրականություն 24 101 600
Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ 23 57 600
Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու 42 38 600
Գերմաներեն լեզու և գրականություն 2 33 540
Ֆրանսերեն լեզու և գրականություն 1 34 540
Իսպաներեն լեզու և գրականություն 0 35 600
Իտալերեն լեզու և գրականություն 0 15 600
Արաբագիտություն 13 27 600
Իրանագիտություն 3 37 600
Թյուրքագիտություն 13 27 600
Աստվածաբանություն 0 40 430
Եկեղեցաբանություն 0 20 430

Մայր բուհում, փաստորեն, կա 14 բաժին, որոնք ուսանող չունեն, կա 7 բաժին, որն ունենալու է ընդամենը մեկ ուսանող։

 

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Երևանի կրթահամալիր)

 

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Երևանի կրթահամալիր) Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Էլեկտրոնիկա 2 8 450
Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա 1 9 450
Տնտեսագիտություն 23 37 522
Լոգիստիկա 0 9 450
Տեղեկատվական համակարգեր 27 2 504
Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում 0 7 402
Ջերմաէներգետիկա 0 13 420
Ատոմային էներգետիկա 1 12 420
Էլեկտրաէներգետիկա 4 18 420
Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ 0 27 420
Մետալուրգիա 0 5 402
Ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա 0 11 420
Մեքենաշինություն և նյութերի մշակում 0 7 402
Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ 1 6 402
Տրանսպորտային համակարգեր 0 16 420
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում 0 16 420
Չափագիտություն 0 7 450
Կենսաբժշկական ճարտարագիտություն 1 6 450
Ռադիոտեխնիկա 0 16 450
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում 1 11 450
Ավտոմատացում 1 10 450
Համակարգչային ճարտարագիտություն 12 12 504
Քիմիական տեխնոլոգիա 0 2 402
Շրջակա միջավայրի պաhպանություն 0 6 402
Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ 1 7 420
Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում 0 6 420

Այս համալսարանում մի շարք բաժինների շուրջ տվյալները հայտնի չեն։ թեև 0 ուսանող ունեցող բաժին չկա, սակայն կա մեկ այլ ցավալի իրողություն՝ 48 ուսանողի համար նախատեսված բաժնում սովորելու է ընդամենը երկու ուսանող, կամ, ասենք, 97 հոգու համար նախատեսված բաժնում՝ 13 հոգի։

Նման խնդիր առկա է գրեթե բոլոր բուհերում, երբ նախատեսվածից մի քանի անգամ պակաս թվով ուսանողներ են ընդունվում։ Սա, կարծում ենք, պետք է լուրջ հետևությունների առիթ հանդիսանա, ընդհուպ մինչև որոշ ֆակուլտետների թարմացման կամ փակման։

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

 

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան Լրացված տեղեր Թափուր Տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում 2 48 450
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) 26 54 480
Տեղեկատվական համակարգեր 13 67 504
Տնտեսագիտություն 13 97 522
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) 16 34 522
Զբոսաշրջություն 10 40 480

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

 

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Տնտեսագիտություն 10 177 600
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) 52 138 600
Ֆինանսներ (ըստ ոլորտի) 144 44 600
Կառավարում (ըստ ոլորտի) 60 128 600
Շուկայագիտություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի) 33 42 550

Տնտեսագիտական համալսարանում բացառիկ իրավիճակ է ստեղծվել։ Տնտեսագիտության ֆակուլտետը հանձն է առել պատրաստել 187 մասնագետ, բայց սովորելու է ընդամենը 10 հոգի։ Ընդ որում, ԵՊՀ-ում ու ՀՊՃՇՀ-ում ավելի շատ երիտասարդներ են ցանկանում տնտեսագետի կրթություն ստանալ, քան հենց տնտեսագիտական համալսարանում»

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Մաթեմատիկա 17 33 260
Ֆիզիկա 2 21 260
Քիմիա 1 17 260
Կենսաբանություն 16 16 260
Աշխարհագրություն 13 22 270
Պատմություն 10 75 315
Հասարակագիտություն 4 44 315
Շախմատ 0 23 350
Հայոց լեզու և գրականություն 29 41 270
Ռուսաց լեզու և գրականություն 6 34 270
Անգլերեն լեզու և գրականություն 17 56 445
Գերմաներեն լեզու և գրականություն 3 11 410
Իսպաներեն լեզու և գրականություն 0 29 410
Մշակութաբանություն 2 26 320
Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանույթուն 7 7 265
Սոցիոլոգիա 4 34 355
Ինֆորմատիկա 7 28 320
Բնագիտություն 0 20 260
Տեխնոլոգիա և ձեռնարկչություն 0 30 305
Հոգեբանություն 69 51 375
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 54 6 445
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա ռուսաց լեզվի ուսուցմամբ 0 9 410
Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 14 6 355
Սոցիալական մանկավարժություն 2 33 330
Տիֆլոմանկավարժություն 0 23 270
Սուրդոմանկավարժություն 0 23 270
Օլիգոֆրենոմանկավարժություն 0 23 270
Լոգոպեդիա 18 27 325
Սոցիալական աշխատանք 3 35 330
Շրջակա միջավայրի գիտություններ 1 23 260
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ 1 19 265

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 8 բաժին չի ունենալու որևէ ուսանող, 3 բաժին ունենալու է մեկական, ևս երեքը՝ 2-ական ուսանող։ Հայաստանում գրադարանների հաջորդաբար փակման ֆոնին, բնականաբար, հասկանալի է, որ այդ բաժնում սովորել կցանկանար մեկ հոգի։ Ցավոք, հատուկ մանկավարժության բաժինները լինելու են թափուր, իսկ այս գծով մանկավարժներ չունենալը, կարծում ենք, վատ հետևանքներ կունենա։

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Լեզվաբանություն, անգլերեն լեզու 40 49 400
Լեզվաբանություն, ֆրանսերեն լեզու 1 28 400
Լեզվաբանություն, գերմաներեն լեզու 0 29 400
Լեզվաբանություն, իտալերեն լեզու 0 29 400
Լեզվաբանություն, ռուսաց լեզու 4 15 400
Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու 38 67 400
Միջմշակութային հաղորդակցություն, գերմաներեն լեզու 0 20 400
Միջմշակութային հաղորդակցություն, ֆրանսերեն լեզու 3 17 400
Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու 0 20 400
Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն 26 127 400
Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն 0 49 400
Մասնագիտական մանկավարժություն, ֆրանսերեն լեզու և գրականություն 5 43 400
Մասնագիտական մանկավարժություն, ռուսաց լեզու և գրականություն 1 19 400
Օտար լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն 1 17 400
Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ 44 46 400
Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուներ 0 10 400
Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներ 8 35 400
Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն լեզուներ 6 14 400
Թարգմանչական գործ՝ գերմաներեն և հայերեն լեզուներ 2 18 400
Թարգմանչական գործ՝ իտալերեն և հայերեն լեզուներ 0 10 400
Թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուներ 7 3 400
Թարգմանչական գործ՝ կորեերեն և հայերեն լեզուներ 7 3 400
Քաղաքագիտություն 2 52 400
Լրագրություն 0 34 400
Սերվիս 41 83 400

 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Բուժական գործ 246 24 1000
Ստոմատոլոգիա 62 68 1000
Ֆարմացիա 13 77 600

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

 

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարան Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Ագրոկենսաբանական մասնագիտություններ 26 91 400
Պարենամթերքի տեխնոլոգիաների մասնագիտություններ 99 219 420
Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծական մասնագիտություններ 43 61 400
Ագրոպարենային համակարգի տնտեսագիտության մասնագիտություններ, ա 1 193 550
Ագրոպարենային համակարգի տնտեսագիտության մասնագիտություններ, բ 4 199 500
Ագրարային համակարգի ճարտարագիտության մասնագիտություններ, ա 0 112 450
Ագրարային համակարգի ճարտարագիտության մասնագիտություններ, բ 56 93 400

 

Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան (Հայկական բաժանմունք)

 

Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան (Հայկական բաժանմունք) Լրացված տեղեր Թափուր տեղեր

Ուսման վարձը

հազ. դրամ

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 11 14 350
Տնտեսագիտություն 0 10 500
Կառավարում (ըստ ոլորտի) 0 10 500
Ֆինանսներ (ըստ ոլորտի) 0 10 500
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա 0 10 350
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) 0 10 500
Շուկայագիտություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի) 0 10 500
Զբոսաշրջություն 1 9 400
Իրավագիտություն 0 20 700
Քաղաքագիտություն 0 10 450
Միջազգային հարաբերություններ 0 10 560
Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու 3 17 400
Լրագրություն 0 10 300
Թյուրքագիտություն 0 25 500
Իրանագիտություն 0 25 500
Արաբագիտություն 0 25 500
Հնդկագիտություն 0 25 500

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ