05 11 2018

Ի՞նչ թեմայով կարող էին զրուցել տրանսգենդերը և ԿԳՆ-ն

Ի՞նչ թեմայով կարող էին զրուցել տրանսգենդերը և ԿԳՆ-ն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Նախապես հերթագրված 22 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 19-ը: Ներկայացված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակրթական ծրագրերին և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին:

Նշենք, որ քաղաքացիների թվում է եղել նաև ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ՝ Գարիկ անունով, ով ԼԳԲՏ համայնքում հայտնի է որպես Կարաբինա: Հայտնի է, որ նա ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխությանը և հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կկարողանա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ավելի լայն իրավունքներ տալ։

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան քննարկում կազմակերպել մասնագետների հետ՝ քննարկելու վերոնշյալ առաջարկները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ