13  09  2018

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է շարադրություն գրել

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է շարադրություն գրել

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող նամակ-շարադրություններ գրել:

Ֆեյսբուքյան էջում «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է հանձնարարականի փաստաթուղթը, որտեղ գրված է.

«Հարգելի տնօրեն,

Խնդրում եմ առաջարկել Ձեր ղեկավարած ուսումնական հաստատության սովորողներին՝ գրել զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնող և հայրենիքի սահմանները անառիկ պահող հայ քաջորդիներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ