16  07  2018

Հայերենը՝ 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում

Հայերենը՝ 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում

The Daily Caller-ը հայերենը ներառել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում

Ամերիկյան Тhe Daily Caller կայքը հրապարակել է 5 ամենահետաքրքիր լեզուները, որոնք արժե սովորել: Այդ լեզուների թվում է նաև հայերենը:

Ինչպես հաղորդվում է, այս լեզուները՝ հայերենը, լեհերենը, ռուսերենը, հունգարերենն ու ռումիներենը, չնայած բարդ են, սակայն հաստատ արժե դրանք սովորել: «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն առանձնանում է բազմաթիվ բացառիկ հատկանիշներով, որոնք կարող են վանել, բայց միևնույն ժամանակ գրավել անգլախոսներին այն յուրացնելու հարցում»,- ասվում է անդրադարձում:

Նյութի հեղինակ Գաբրիել Օկունը նշում է, որ խոնարհումների առատությամբ աչքի ընկնող հայերենն ունի 38 տառից բաղկացած բացառիկ այբուբեն: Նա հիշեցնում է, որ հայերենը ստեղծվել է 405թ.՝ Աստվածաշնչի թարգմանության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ