08  06  2018

Քննությունները մեկնարկեցին. ԲՈՒՀ-երում դիմորդների սով է

Քննությունները մեկնարկեցին. ԲՈՒՀ-երում դիմորդների սով է

Հունիսի 8-ին Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները:

Առաջինը քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից՝ մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում:

Այս առարկաներից քննություն կհանձնի 701 դիմորդ, որից 125-ը՝ «Աշխարհագրություն» առարկայից, 34՝ «Ընդհանուր պատմություն», 542՝ «Կենսաբանություն» առարկաներից:

Հունիսի 12-ին տեղի կունենա «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը, հունիսի 15-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 19-ին՝ «Օտար լեզու», հունիսի 22-ին՝ «Մաթեմատիկա»` հունիսի 25-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 27-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ 2018-ին ԲՈՒՀ է դիմել ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ:

Սա պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգով:

Դիմորդների թիվը հաջորդ տարի, արդեն կկարգավորվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ