30  05  2018

Բողոքի ցույցերը դադարեցվել են, այժմ էլ՝ ի աջակցություն ԵՊՀ ռեկտորի

Բողոքի ցույցերը դադարեցվել են, այժմ էլ՝ ի աջակցություն ԵՊՀ ռեկտորի

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Նշենք, որ մայիսի 29-ին բողոքի ակցիա էր տեղի ունենում ԵՊՀ-ում, որը կազմակերպել էր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը:

Նրանք պահանջում են ռեկտորի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի և Արհմիության լուծարում:

Նրանք հանդիպեցին ռեկտոր Արամ Սիմոնյանին, որից հետո Սիմոնյանը հանդես եկավ ասուլիսով:

Հետո ուսանողներն արգելափակեցին նրա աշխատասենյակը որոշ ժամանակով:

Գիշերը հայտնի դարձավ, որ Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից  Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ ի աջակցություն Արամ Սիմոնյանի՝ դադարեցնում են բողոքի ակցիաները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ