21  05  2018

Երեխաները դպրոցում նստում են, ոչ թե սովորում. Կրթության փորձագետ



Հայաստանում գործող մասնավոր կրթական հաստատությունների տնօրենները ստեղծում են «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն»՝ այլընտրանքային ծրագրեր մշակելու և իրականացնելու համար։ Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ միության անդամները խոսեցին հետագա անելիքների մասին, ինչպես նաև բարձրաձայնեցին հանրակրթության ոլորտում առկա խնդիրները:

Քննարկմանը մասնակցում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայան և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Ի դեպ, վերջինիս քննարկմանը ներկա «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրի» տնօերն Աշոտ Ալիխանյանը մեղադրեց նախկինում մեծ հովանավորչություն ունենալու մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ