16 05 2018

ԿԳՆ-ն փոխել է պետական ավարտական քննությունների օրերը

ԿԳՆ-ն փոխել է պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում  և  ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:  

Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը: 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է նոր ժամանակացույցը

12-րդ դասարան

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ
  • «Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.
  • «Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.
  • «Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք): 

9-րդ դասարան

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.
  • «Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.
  • «Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.
  • «Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.
  • «Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.
  • «Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.
  • «Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում                                                                                                   

4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.

  • «Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.
  • «Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.

 

2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:

  • «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.
  • «Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.
  • «Ֆիզիկա»- 15.06.2018թ.
  • «Օտար լեզու»-19.06.2018թ.
  • «Մաթեմատիկա»-22.06.2018թ.
  • «Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.
  • «Ռուսաց լեզու»-27.06.2018թ.

 Այս փոփոխությունների պատճառը համաժողովրդական շարժմամբ պայմանավորված՝ դասերի բացթողումն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ