04  05  2018

Բուհական ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

Բուհական ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

Հայտնի են Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը:

Ինչպես հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից՝ միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 15-ին է:

«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կհանձնեն հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 22-ին է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ