31  03  2018

Հաջորդ ուստարում բուհերը կունենան 2743 անվճար և 19 հազար վճարովի տեղ

Հաջորդ ուստարում բուհերը կունենան 2743 անվճար և 19 հազար վճարովի տեղ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2018/19 ուսումնական տարվա ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի անվճար և մասնակի զեղչի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության տեղերը:

Ընդհանուր 2743 անվճար  տեղ է տրամադրել, մասնակի զեղչի կիրառմամբ՝ 19 հազար տեղ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին  (այդ թվում՝ նաև «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերը) 1619 անվճար տեղ է  տրամադրվելու, սփյուռքահայ ուսանողներին` 70, միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունվողներին` 13 տեղ, իսկ Արցախի Հանրապետությանը՝ 60:

 ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվելու է 278 տեղ, իսկ նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելության տեղերը կազմում է  500:

Բակալավրի համար տեղեկատվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Մագիստրոսի համար տեղեկատվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ