13  02  2018

Շիրակի պետհամալսարանի դասախոսի հացադուլին միանում են նաև ուսանողները

Շիրակի պետհամալսարանի դասախոսի հացադուլին միանում են նաև ուսանողները

Փետրվարի 12-ից Շիրակի պետական համալսարանի Պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հացադուլի մեջ է:  Նա համոզված է, որ նախօրեին  գիտխորհրդի նիստում դեկանների, ամբիոնի վարիչների ընտրությունը կատարվել է անօրինական ձևով ։

Ի պաշտպանություն դասախոսի՝  դասադուլ են հայտարարել նաև պատմության բաժնի ուսանողները: Փոխզիջման խնդիր Խորիկյանը չի տեսնում և նշում է, որ հացադուլն անժամկետ է և կդադարեցնի միայն մի դեպքում՝ եթե Կրթության և գիտության նախարարը չեղյալ համարի փետրվարի 12-ին դեկանների, ամբիոնի վարիչների ընտրությունը: Խորիկյանի խոսքով, ինքը շարունակելու է մնալ ամբիոնում: 

Այս առնչությամբ  բուհի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ:  Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի: Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը հայտարարում է, որ համալսարանն այսօր գնում է զարգացման ճանապարհով և այս հարցերով մտահոգ ցանկացած մեկին հրավիրում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ