01  02  2018

Երևանում երկու նոր մանկապարտեզ կստեղծվի



Երևանում մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորվում է:

Կառավարությունը փետրվարի 1-ի նիստում որոշեց պետգույքի Կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Ռուսթավելու N17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը, Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը նվիրաբերել Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

Դպրոցները լուծարվել են 2017թ.:

Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում, որով էլ պայմանավորված է որոշումը:

Որոշման ընդունման դեպքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների  ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը  պատշաճ կազմակերպելու գործընթացին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ