26  01  2018

Մատենադարանը տնօրեն է ընտրում

Մատենադարանը տնօրեն է ընտրում

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

  • գիտությունների դոկտորի աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության),
  • առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն։

Մրցույթը տեղի կունենա 2018 թ. մարտի 6-ին, «Մատենադարան»-ի գիտական մասնաշենքում:

Նշենք, որ հունվարի 19-ին Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ