25  01  2018

Լուծարվեց հերթական դպրոցը



Լուծարվում է ևս մեկ դպրոց, այս անգամ՝ Մեծաձորի հիմնական դպրոցը: Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության՝ հունվարի 25-ի նիստում:

Մեծաձոր համայնքը գտնվում է Արագածոտնի մարզում: Դպրոցի կազմում է 5 425 930 դրամ սկզբնական արժեքով և 159.2 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 117.25 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 45,26 քառ. մետր մակերեսով պատշգամբը և 0.81 հեկտար մակերեսով հողատարածքը:

Որոշման պատճառը աշակերտների թվի նվազումն է: «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշակերտների  թիվը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման  անձնակազմը՝ 9:

Համաձայն հիմնավորման, դպրոցում բնականոն հանրակարթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտում է աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը:

Լուծարումից հետո աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել  «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում»: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13,0 մլն դրամ:

Ի դեպ, կառավարությունը չի նշում, թե աշակերտներն ինչպես պետք է անցնեն 3,5 կմ ճանապարհը՝ դպրոց հասնելու համար:

Նախորդ տարի փակված դպրոցների մասին մեր ընդարձակ թեման՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ