11  01  2018

Ռեկտորները վերընտրվեցին

Ռեկտորները վերընտրվեցին

Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հաստատեց «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Ռեկտոր վերընտրվեց Կարինե Վիլիկի Հարությունյանը: Կարինե Հարությունյանն այդ պաշտոնին է 2017 թվականից, մինչ այդ կրթության և գիտության փոխնախարարն էր:

 

«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արամ Էդուարդի Իսաբեկյանը: Իսաբեկյանն այդ պաշտոնին է 2003 թվականից, ընտրվեց 4-րդ անգամ:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ