23  12  2017

Հայ ուսանողները ԵՄ երկրներում կրթությունը գերադասում են ռուսաստանյան բուհերից. զեկույց

Հայ ուսանողները ԵՄ երկրներում կրթությունը գերադասում են ռուսաստանյան բուհերից. զեկույց

Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորող օտարերկրացիների շրջանում ամենամեծ թիվը կազմում են ԱՊՀ երկրների ուսանողները: ԱՊՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում նրանց թիվը գերազանցել է 106.000-ը: Այս մասին գրում է rusarminfo.ru կայքը՝ մեջբերելով Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և «Եվրասիական մոնիտոր» գործակալության կազմած զեկույցի տվյալները:

Նշվում է, որ ռուսական բուհերն առավել շատ գրավում են Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի ու Տաջիկստանի քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանի ու Բելառուսի ուսանողներն ամենաքիչ ընդունվողներն են:

Ներկայում ռուսական բուհերում Հայաստանի քաղաքացիների թիվը 2.234 է: Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ են հետաքրքրվում ամերիկյան և ֆրանսիական կրթական համակարգերով:  Զեկույցում նաև նշվում է, որ ներկայում Ռուսաստանում կրթության որակը բավականաչափ մրցունակ չէ ի տարբերություն Եվրոպական Միության, ինչպես նաև մյուս երկրների բուհերի: 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ