06  12  2017

Բրյուսովի անվան համալսարանը նոր ռեկտոր ունի, ԵՊՀ-ն՝ նոր դեկան

Բրյուսովի անվան համալսարանը նոր ռեկտոր ունի, ԵՊՀ-ն՝ նոր դեկան

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստում Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

Նիստին ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները, որոնք բոլորն էլ քվեարկել են Կարինե Հարությունյանի օգտին:

Նույն օր տեղի ունեցած ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա մինչ այս ֆակուլտետի դեկանի տեղակալն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ