20  11  2017

Դասադուլի միջոցով դպրոցներ վերանորոգելը դառնում է ավանդույթ

Դասադուլի միջոցով դպրոցներ վերանորոգելը դառնում է ավանդույթ

Նոյեմբերի 20-ին ժամը 10-ից սկսած Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի դպրոցի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ:

Ծնողները նշում են, որ ահավոր վիճակ է: Ջեռուցման, լուսամուտների, վերանորոգման հետ կապված խնդիրներ կան: Հասարակ զուգարան չկա, որ երեխան գնա:

Դպրոցի 261 աշակերտներից ոչ մեկի ծնողը թույլ չի տվել իր երեխային հաճախել դասի: Նրանք նշում են, որ դասադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև պետությունը խնդրին լուծում չտա:

Նախկինում ևս Ջրառատի դպրոցականների ծնողները բարձրացրել են անմխիթար պայմանների խնդիրը, բայց մինչև այս ոչ մի լուծում չի տրվել՝ ո՛չ տեղական իշխանության, ո՛չ կրթության և գիտության նախարարության կողմից:

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անմխիթար պայմաններից բողոքող գյուղացիների հետ այսօր՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով խոստացել է դպրոցի շենքի հարցը բարձրացնել կառավարության նիստում: Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ, մարզպետը խոստացել է դպրոցի ջեռուցման հարցը լուծել 10 օրվա ընթացքում, իսկ վերանորոգման հարցը կմնա հաջորդ տարի:

Գյուղացիները դադարեցրել են բողոքի ակցիան և վաղվանից երեխաները դպրոց կհաճախեն:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ դասադուլ էին կազմակերպել նաև Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժները: Պահանջը նորից դպրոցի վերանորոնորոգումն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ