16  11  2017

Կառավարությունը նախ կայացրել է հիմնարկներ միավորելու որոշում, հետո պարզել, որ առայժմ հնարավոր չէ

Կառավարությունը նախ կայացրել է հիմնարկներ միավորելու որոշում, հետո պարզել, որ առայժմ հնարավոր չէ

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստում որոշեց Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու նախորդ որոշումը մեկ տարով հետաձգելու մասին:

Դպրոցը պետք է միանար նույն մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին:

Որոշման ընդունումը նպատակաուղղված էր սովորողներին տրամադրվող կրթության որակի բարձրացմանը ինչը մեծապես պայմանավորված է նաև կրթության կազմակերպման միջավայրով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք են, ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Փյունիկի միջնակարգ դպրոցն ունի 44 աշակերտ և գտնվում է շուրջ 1820 մ բարձր լեռնային գոտում: Արտավազի միջնակարգ դպրոց հասնելու համար երեխաները պետք է մոտ 2-3 կմ ճանապարհ անցնեն՝ հաղթահարելով խոչընդոտներ, հատկապես 5-6 ամիս տևող խիստ ձմեռվա եղանակային պայմաններում:

ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազդի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ միացման / վերակազմակերպման/ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու, սովորողների՝ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը կազմակերպելու համար նպատակահարմար է փոփոխություն կատարել որոշման մեջ՝ ուժի մեջ մտնելու ժամկետները երկարացնելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

Նշենք, որ կառավարության՝ օգոստոսի 24-ի՝ դպրոցները միավորելու որոշումից հետո, ի նշան բողոքի, երեխաները դպրոց չհաճախեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ