14  11  2017

5 ուսանող ԵՊՀ լսարանի դուռը փակել է և հացադուլ հայտարարել. լուսանկարներ

5 ուսանող ԵՊՀ լսարանի դուռը փակել է և հացադուլ հայտարարել. լուսանկարներ

ԵՊՀ 5 ուսանող հացադուլ է հայտարարել՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք փակել են դուռը՝ մուտքն արգելելու համար: Նրանք պահանջում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններից հեռացնել տարկետումը վերացնող դրույթը:

Հացադուլ հայտարարած 5 ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ են:

Համալսարանի բակում հվաքվել են մեծ թվով ուսանողներ և սատարում են հացադուլավորներին: Նրանք էլ նշում են, որ դուռը չեն բացի և հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել:

Նշենք, որ բողոքն ու դասադուլը շարունակվում է արդեն մի քանի օր: Ակցիայի մասնակիցները հանդիպել են կրթության և գիտության նախարարի, պաշտպանության նախարարի, վարչապետի հետ, սակայն պատասխանները չի գոհացնում:

Ավելի ուշ նստացույց հայտարարեցին դասադուլավորները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ