07  11  2017

ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում

ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում

Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ցույցի և դասադուլի կոչ էին անում:

Նրանք պայքարում են տարկետման իրավունքի վերացման դեմ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, ըստ իրենց, ուսման շարունակականության նպատակով տարկետման իրավունքը վերացնելով, անարդարություն է բերում: Նրանք նշում են, որ ավելի շատ երիտասարդները բանակ չեն գնում առողջական հիմնավորումներով, քան՝ սովորելու:

Հերթով անցնելով մասնաշենքերով՝ ուսանողներին և դասախոսներին կոչ էին անում միանալ իրենց ակցիային:

Համալսարանի անվտանգության աշխատակիցները, փակելով մասնաշենքերի դռները, ներսում գտնվողներին թույլ չէին տալիս միանալ ակցիային ցույցին:

Ակցիայի մասնակիցների հետ զրույցում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ սոցիալական արդարության համար բոլորը պետք է ծառայեն բանակում: Նա օրինակ բերեց իր ուսուցիչներին, դասախոսներին, որոնք կռվել են պատերազմում, վերադարձել են, դարձել են գիտնականներ, պրոֆեսորներ:

Ուսանողները պահանջում են հանդիպում Կրթության և գիտության և Պաշտպանության նախարարների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ