19  10  2017

Վանաձորում դպրոց է փակվում



ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության «Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միանում է «Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին: Նման որոշում կառավարությունը կայացրեց հոկտեմբերի 19-ի նիստում:

Փակվող դպրոցի շենքը հանձնվում է պաշտպանության նախարարությանը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. Հունիսի 1-ից:

Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցի  ծանրաբեռնվածությունը կազմում է 5.33%  /շենքային համալիրի ընդհանուր մակերեսը 5069 քառ.մ է/: Քիչ թվով աշակերտների պարագայում նպատակահարմար չէ կատարել ներդրումներ շենքային պայմանների ու գույքի արդիականացման և դրանց պահպանման նպատակով:

Դպրոցում սովորում  է 30 աշակերտ, կոմպլեկտավորվել է չորս միավոր դասարան, որից 3-ը երկկոմպլեկտ: Երկկոմպլեկ տդասարանները չեն ապահովում արդյունավետություն:

Հարակից տարածքում (3 կմ) գործում է Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոցը, որը թերբեռնված է (41.5%), ունի տիպային շենքային համալիրներ (կառուցվել է երկրաշարժից հետո) և բավարար նյութատեխնիկական բազա:

Համաձայն կառավարության, որոշման արդյունքում կապահովվի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն:

 ՀՀ պետական բյուջեում կխնայվի 19,0 մլնդրամ:

Հիշեցնենք, որ Yerevan.Today-ն անդրադարձել է դպրոցների օպտիմալացման թեմային՝ «8 տարում Հայաստանի աշակերտների թիվը նվազել է 30 հազարով» թեմայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ