26  09  2017

Դասախոսները մեղադրում են ռեկտորին

Դասախոսները մեղադրում են ռեկտորին

Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության բաժնի ուսանողներն անժամկետ դասադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են աշխատանքից չազատել իրենց դասախոս Հովհաննես Խորիկյանին:

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բուհի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Սահակ Մինասյանի դեմ բացահայտումներ ներկայացնելով:

Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բուհի՝ իր խոսքերով՝ ոչնչացված գրադարանի՝ փողոցում թափված 15 տոննա գրքերի լուսանկարները և մեղադրանքներ՝ ռեկտորի հասցեին՝ ուսումնական գործընթացի, գումարների տնօրինման և այլնի մասով: Դասախոսները պահանջում էին բուհում ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել:

Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչի Հովհաննես Խորիկյանին ռեկտորն աշխատանքից ազատել է: Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի, համալսարանի մի քանի ֆակուլտետի ուսանողներ դասադուլ են սկսել: Դասախոսների մի մասն աջակցում է ուսանողների՝ դասադուլի որոշմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ