14  09  2017

6 Երիտասարդ բանակից տարկետում ստացավ



ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց բանակից տարկետում տալ 6 երիտասարդի:

 

1. Ալեն Ներսեսի Շադունցին տարկետում կտրվի մինչև 2022 թվականը. Նա սովորում է Օքսֆորդի համալսարանում:

2. Կարեն Տիգրանի Քրմոյանին տարկետում կտրվի մինչև 2021 թվականը. Նա սովոում է Չիկագոյի համալսարանում:

3. Արեն Արմանի Կարապետյանին տարեկետում կտրվի մինչև 2020 թվականը. Նա սովորում է Օքսֆորդի համալսարանում:

4. Արա Տիգրանի Մամբրեյանին տարկետում կտրվի մինչև 2021 թվականը: Սովորում է Քեմբրիջի համալսարանում:

5. Ռոբերտ Սուրենի Դավթյանին տարկետում կտրվի մինչև 2019 թվականը: Սովորում է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:

6. Միքայել Ռուբենի Մկրտչյանին տարկետում կտրվի մինչև 2021 թվականը: Սովորում է Հարվարդի համալսարանում:

 

Նշված քաղաքացիները ներկայացրել են նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել են ուսումն ավար¬տելուց հետո վերադառնալ Հայաստան և 2 տարի աշխատել իրենց մասնագիտությամբ` պաշտպանության նախարարությունում կամ նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:

Նրանք արտասահմանյան համալսարաններում են սովորում «Լույս» հիմնադրամի միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ